Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան |armenpress.am|
15:01 - 09 մարտի, 2022

Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու առողջության, այլ նաև Հայաստանի տնտեսության համար։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոսը և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92 հազար դրամ։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր գործընկերները հաճախ նաև հարցեր են տալիս տնտեսվարողների գործունեության հետ կապված։ Դեմ չեմ, որ ինչ-որ կոնկրետ տնտեսվարման ճյուղի սա վնաս պատճառի և շարունակի վնաս պատճառել, բայց եթե ընդհանուր համատեքստում նայենք, ապա սա միայն օգտակար է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին»,- նշեց Թորոսյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրել, որ ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվողների մուծած հարկերը երբեք չեն գերազանցել և չեն գերազանցելու այդ արտադրատեսակների օգտագործման հետևանքով հասցվող վնասին։

«Եկեք հիշենք շատ հաճախ, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում տարեկան մահանում է 5500 մարդ»,- եզրափակեց Թորոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել