Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ |armenpress.am|
12:35 - 15 մարտի, 2022

Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մշտական կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ և  պատրաստակամ է ամեն պահի աջակցել։ Երևանի քաղաքապետարանում մարտի 15-ին մեկնարկած ավագանու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստին քաղաքապետը, անդրադառնալով Ստեփանակերտում գազամատակարարման բացակայությանը, նշեց, որ պատրաստ է ամեն հարցով օգնել և աջակցել։ «Ես ձեզ  վստահեցնում եմ, համայնքը, պետությունը, միշտ կանգնած է եղել Արցախի Հանրապետության թիկունքին։ Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր երկրորդ մայրաքաղաքին։ Կարող ենք արտահերթ նիստ գումարել և համապատասխան ֆինանսական միջոցներ ուղարկել, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին օգնել»,-ասաց նա։

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց։ Ավագանու որոշմանն է դրվել մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման հարցը՝ այդ թվում Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։

Կներկայացվեն Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։

Երևանի 8-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի ապրիլի 19-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել