Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն. Նաիրա Զոհրաբյան |armenpress.am|
13:43 - 21 մարտի, 2022

Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն. Նաիրա Զոհրաբյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր,  «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Նաիրա Զոհրաբյանը շեշտում է՝ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն: Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներում:

Զոհրաբյանը նկատեց՝ Ադրբեջանը կրկին սպառնում է: «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը հետևություններ չի անում 44-օրյա պատերազմից»,-ասաց Զոհրաբյանը:

Ապա նա նշեց՝ Հայաստանում խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին:

«Որևէ կարգավիճակով՝ կլինի մշակութային ինքնավարություն, թե այլ կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն, արցախասպանություն»,-ընդծգեց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովին, որը «հայրենասիրության» օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, ապա հարցրեց՝ ի՞նչ խաղաղության, խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել:

Զոհրաբյանը նախազգուշացրեց Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի մասին՝ ընդգծելով, որ ժամանակ չկա, կոնկրետ գործողություններ, քայլեր են պետք:

«Ես շատ ցավում եմ, որ ՌԴ-ն դուրս եկավ Եվրոպայի խորհրդից: Չի բացառվում, որ ՌԴ-ն դուրս կգա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ դա կնշանակի ուղղակիորեն տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանը հույսը պետք է ինքն իր վրա դնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել