Ավստրիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի մատակարարման էմբարգոյին

 |armenpress.am|
19:31 - 04 ապրիլի, 2022

Ավստրիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի մատակարարման էմբարգոյին |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի մատակարարման էմբարգոյին։ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախարար Շալենբերգն այդ մասին հայտնել է OE24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք չպետք է սխալվենք, ու անենք այնպես, կարծես ճանապարհը մեկն է: Մենք պատժամիջոցները խստացնելու այլ ուղիներ ունենք, և դրանք օգտագործում ենք»,-ասել է Շալենբերգը:

Ավելի վաղ Ավստրիայի էներգետիկայի նախարարը հայտնել էր, որ Ավստրիան բավական կախվածություն ունի ռուսական գազից, բայց կփորձի այդ կախվածությունը կրճատել:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել