hetq.am: 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով դատապարտված Տիգրան Բաղդասարյանը քիչ առաջ արդարացրեց:
Վճռաբեկ դատարանը բեկանեց Բաղդասարյանի նկատմամբ 14 տարի առաջ կայացված մեղադրական դատավճիռը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` Տիգրան Բաղդասարյանը, մշտապես մասնակցելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008թ. փետրվարի 20-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպած և անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտյին երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստ ու անդորրը զանգվածային հրապարակային միջոցառւմներին, երթերին, շուրջօրյա հանրահավաքներին և նստացույցերին, 2008թ. մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները «Ազատության հրապարակում» կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել` ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, Տիգրան Բաղդասարյանը միջոցառման կազմակերպիչների ու մասնակիցների մի մասի հետ, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ` նաև նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի և այլ հարմարեցված գործիքների օգտագործմամբ:
Ավելին՝ hetq.am-ում
comment.count (0)