Քերոբյանը Մոսկվայում քննարկել է արդյունաբերության, առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության մասին հարցեր
11:11 - 12 ապրիլի, 2022

Քերոբյանը Մոսկվայում քննարկել է արդյունաբերության, առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության մասին հարցեր

ՌԴ երկօրյա աշխատանքային այցիս առաջին օրն ունեցել եմ հանդիպումներ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վալերիեվիչ Վոլվաչի, ԵՏՀ նախարար Արտակ Քամալյանի եւ ՌԴ «Արտահանման կենտրոն» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Վերոնիկա Օլեգովնա Նիկիշինայի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ հաշվի առնելով մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող նպատակաուղղված աշխատանքը՝ Դմիտրի Վալերիեվիչ Վոլվաչի հետ հանդիպմանն ընդգծել է հատկապես արդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել