Մոսկվան արգելել է Բորիս Ջոնսոնի և նրա կառավարության անդամների մուտքը Ռուսաստան |azatutyun.am|
15:20 - 16 ապրիլի, 2022

Մոսկվան արգելել է Բորիս Ջոնսոնի և նրա կառավարության անդամների մուտքը Ռուսաստան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ձեռնարկած «աննախադեպ թշնամական քայլերի պատճառով» անհատական պատժամիջոցներ է սահմանում այդ երկրի մի շարք ղեկավարների նկատմամբ։

Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն` Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և կառավարության ևս վեց անդամների մուտքը երկրի տարածք այսուհետ արգելվելու է։

Ռուսաստանի տարածք չեն կարող այցելել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյլը, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջընը, Անգլիայի և Ուելսի Գլխավոր դատախազ Սուելա Բրավերմանը։

«Մոտ ապագայում այս ցուցակը կընդլայնվի ի հաշիվ այն բրիտանացի քաղաքական գործիչների և խորհրդարանականների, որոնք նպաստում են հակառուսական հիստերիայի խորացմանը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել