ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքին պատկանող գույքի վրա արգելանք է կիրառվել |armenpress.am|

armenpress.am: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրա կինը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասինտեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքից:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։

Նշվում է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքի անդամներին առաջարկվում է մայիսի 11-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն