Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները
21:11 - 02 մայիսի, 2022

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Հանրահավաքին հաջորդած երթից հետո մասնակիցները կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ խոսեց հետագա անելիքների մասին․

Սաղաթելյանն ասաց, որ շարունակելու են մնալ հրապարակում։ 

«Վաղը առավոտվանից՝ 8։15, կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները։

Տարբեր խմբեր կգտնվեն վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը, մեր մնացած հայրենակիցները, ժամը 8։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում, այստեղից կձավորենք խմբեր, և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,-ասաց Սաղաթելյանը։ 

Սաղաթելյանը քաղաքցիներին կոչ արեց միանալ պայքարին․

«Որտեղ մենք շատ էինք, Ոստիկանությունը որևէ կերպ չէր կարողանում խոչընդոտել այն, ինչ ուզում էինք անել, որտեղ մեր ուժերը չէին հերիքում, կարողանում էին ձերբակալել, բերման ենթարկել։ Հետևաբար, շատ կարևոր է ձեր բոլորի ներկայությունը։ 

Մեր բոլոր քաղաքացիները, առաջարկում եմ, վաղը Երևանում իրենք մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասել, նոր շարժվել։ Մեխանիկորեն ունենալու ենք այն, ինչ բոլորս ուզում ենք»։

Սաղաթելյանը նշեց, որ վաղվանից պետք է փակեն նաև մարզային ճանապարհները։ 

«Վաղը առավոտվանից, կոչ եմ անում մարզերում գտնվող հայրենակիցներին, միաժամանակ փակել մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում»։

Իսկ ուսանողներին Սաղաթելյանը կոչ արեց շարունակել դասադուլը․

«Կոչ եմ անում մեր երիտասարդությանը վաղը շարունակել դասադուլը և միանալ պայքարին, ծնողներին կոչ եմ անում երեխաներին չուղարկել դպրոց, հայտարարել դասադուլ, միանալ մեզ, գործարաններին կոչ եմ անում, մի քանի օր դադարեցրե՛ք աշխատանքը և միացե՛ք մեզ»։

Սաղաթելյանը անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի վաղվա հանդիպմանը

«Վաղը Հայաստանի բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ կողմից հանդիպելու է իր թուրք գործընկերոջ հետ։ Ընդամենը ուզում եմ փոխանցել, որ դուք ժողովրդի կողմից մանդատ չունեք բանակցելու»,- նշեց Սաղաթելյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել