Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները. մի շարք փողոցներ փակվել են |1lurer.am|
09:16 - 18 մայիսի, 2022

Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները. մի շարք փողոցներ փակվել են |1lurer.am|

1lurer.am: Երևանում վաղ առավոտից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ակցիաները: Մի խումբ ընդդիմադիրներ փակել էին Նալբանդյան փողոցը։

Կարճ ժամանակով փակվել են Կոմիտասի պողոտան, Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը:

Ընդդիմադիրներն ակցիա են իրականացնում նաև Ֆուչիկի փողոցում։

Ոստիկանները բացում են փողոցները, արդեն իսկ կան բերման ենթարկված քաղաքացիներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել