Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|
12:40 - 24 մայիսի, 2022

Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրության» շարժման անդամները բացել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ: Այս պահին որևէ ակցիա նախատեսված չէ:

Այն ընթացքում, երբ շենքը ցուցարարների կողմից շրջափակված էր, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնց թվում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Իշխան Սաղաթելյանը, մտան նախարարության շենք:

Պատգամավորները ոստիկանների հետ քննարկումների ժամանակ նշում էին, որ որպես ԱԺ պատգամավորներ իրավունք ունեն և ցանկանում են մտնել ԱԳՆ շենք, փոխանցել շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ուղերձը: Քննարկումներից հետո ոստիկանությունը պատգամավորներին թույլ տվեց շենք մտնել:

ԱԳՆ-ի շենքից դուրս գալուց հետո հավաքվածներին դիմեց Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բացել շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո իրենք կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում, որից հետո երթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Սաղաթելյանը նաև հավելեց, որ երեկոյան ևս կարևոր գործ ունեն անելու:  

Դիմելով հավաքվածներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը հայտարարեց, որ իրենք կարողացել են անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյանի խոսքով՝ կարողացել են ապահովել ԱԳՆ աշխատակիցների գործադուլի իրավունքը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի ներսում շատ քիչ մարդկանց են տեսել:

 

Գլխավոր նկարը՝ ՀՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել