Սասնա Ծռեր համահայկական շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ձերբակալվել է Ազգային-ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։
«Ձերբակալվել են Սասնա Ծռեր ապստամբական խմբի այլ հայտնի անդամներ։
Ձերբակալությունների դավադիր օպերացիան ռեժիմն իրականացրել է սինխրոնացված՝ սկսած Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ից։
Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած թշնամական ռեժիմը Հայաստանի Հանրապետության հիմնադրումը որոշել է նշել Հայաստանի Հանրապետության նվիրյալ պաշտպաններին բանտեր ուղարկելով»,- նշված է գրառման մեջ։
Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «առավոտյան ժամը 06:30-ին տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են Պավել Մանուկյանի տուն և առևանգելով նրան՝ տարել են անհայտ ուղղությամբ»։ Նա ընդգծել է, որ դեպքը տեղի է ունեցել «առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման», ու դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով․
Հավելենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ գրել է․ «Սա նշանակում է, որ ՍԾ-երի (Սասնա Ծռերի- խմբ․) նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, և տղաներին վերադարձնում են բանտ»։
comment.count (0)