Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը |news.am|
15:06 - 30 մայիսի, 2022

Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը |news.am|

news.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում Հորդանանի իշխանությունները հանրապետությանն են հանձնել Հորդանան գետի ափին գտնվող հողատարածք, որն, ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Այսօր պատմական օր է։ Այսօր մեզ պաշտոնապես հանձնեցին այն հողը, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի կենտրոնը։ Հավանաբար սա այն օրն է, որի մասին երազել է յուրաքանչյուր վրացի, քանի որ վրացիները 300 տարի անց վերադառնում են Սուրբ երկիր»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Ղարիբաշվիլիի խոսքերը հողի հանձնման արարողությունից հետո։

Կառավարության ղեկավարը Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ին, արքայազն Գազիին, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ին շնորհակալություն է հայտնել 4000 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի փոխանցման համար:

Վրացական պետությանը հողատարածք փոխանցելու Հորդանանի իշխանությունների մտադրությունների մասին Ղարիբաշվիլին առաջին անգամ այս տարվա հունվարին էր հայտնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել