Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ. նրանք պահանջում են գիտխորհրդի նիստ անցկացնել և դիրքորոշում հայտնել իրենց հայտարարության վերաբերյալ |news.am|
14:02 - 31 մայիսի, 2022

Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ. նրանք պահանջում են գիտխորհրդի նիստ անցկացնել և դիրքորոշում հայտնել իրենց հայտարարության վերաբերյալ |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով հասան Երեւանի պետական համալսարանի շենքի մոտ, որի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Իրականում մեզ համար այս դուռը բացել, մտնելը մի րոպեի հարց է, բայց այս պետական համալսարան է, ուզում ենք նորմալ ճանապարհով դռները բացեն, պատգամավորները մտնեն, այդ հարցադրումը անեն; Նիկոլավարի բաներ չենք ուզում անել, թե չէ  մի րոպե հետո այս դուռը կարանք բացենք: Դրա համար սպասում ենք»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ ԵՊՀ ռեկտորը փոխանակ իջնի ներքեւ, խոսի, թաքնվում է: Ինչի՞ց է վախենում, իրավունք ունի՞ նա ռեկտոր կոչվի: Նա պարտավոր է պատասխան տալ, թե որն է իր դիրքորոշումը Արցախի հարցում, ոչ թե թաքնվի»:

Ոստիկանները փոխանցեցին, որ համաձայնություն կա, որ պատգամավորները ներս մտնեն:

Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք այստեղ ենք հասկանալու համար, թե պետհամալսարանը եւ գիտխորհուրդը ինչ դիրքորոշում ունի մեր հայտարարության վերաբերյալ: Մենք պահանջում ենք, որ  ԵՊՀ գիտխորհուրդը հրավիրի նիստ եւ հայտնի դիրքորոշում, իսկ ռեկտորին մեր պտգամավորները կհանդիպեն ու կհասկանան՝ ինքը որտեղ է դաստիարակություն ստացել, ինչ դիրքորոշում ունի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել