Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խորը հիասթափություն է սպասվում. Իշխան Սաղաթելյան |news.am|
12:20 - 01 հունիսի, 2022

Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խորը հիասթափություն է սպասվում. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին։

«Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մենք դադարի որեւէ տարբերակ չենք քննարկում, որովհետեւ դրա պատճառը չկա։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները եւ գնում ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատվածում մեր գործողություններով որեւէ մեկին հիմք չենք տվել նման եզրակացություն անելու։ Հետեւաբար, բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ հետ քայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում։ Հունիսի 3–ը շատ կարեւոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել