Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ |tert.am|
10:01 - 07 հունիսի, 2022

Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ |tert.am|

tert.am: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ Պահպանողական խմբակցության անդամների գաղտնի քվեարկությունն ավարտվել է վարչապետի օգտին, գրում է BBC-ն։

Պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել իր կուսակցության ներկայացուցիչների առնվազն կեսի և ևս մեկ ձայն, այսինքն՝ առնվազն 180 ձայն։ Վարչապետին աջակցել է 211 պատգամավոր։ Դեմ էին 148-ը։

Հիշեցնենք, որ Ջոնսոնի հրաժարականի մասին խոսվում էր 2022 թվականի սկզբից։ Պատճառը 2020 թվականի մայիսին լոքդաունի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում երեկույթների մասին լրատվամիջոցների հրապարակումներն են։ Բորիս Ջոնսոնը հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն հրաժարվել է հեռանալ պաշտոնից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել