«Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ. Սաղաթելյան |armenpress.am|
12:31 - 10 հունիսի, 2022

«Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ. Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման գործողությունները արդյունավետ է համարում, սակայն նշում է, որ մարտավարության խնդիր կա: Լրագրողների հետ հանդիպմանը Սաղաթելյանն ասաց, որ շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ:

«Մենք այս 40 օրվա մեջ ամեն ինչ փորձել ենք՝ անհնազանդության ակցիաներ, շենքերի շրջափակում: Այս ամեն ինչը պահելով՝ նաև նոր մոտեցումների խնդիր կա»,-ասաց նա՝ հավելելով, որ շարժումը ակտիվ գործողությունների մեջ է որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու նպատակով:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք  արկածախնդրության չեն գնալու, քանի որ դա շարժմանը ոչինչ չի տա:

«Մենք շարժումը արդյունավետ կազմակերպելու և իր նպատակին հասցնելու խնդիր ունենք: Կա ձևակերպված նպատակ, և բոլոր քայլերն ու գործողությունները միտված են դրան»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել