ԵՊՀ-ում ուժեղացվելու է արաբագիտությունը. Կատարի համալսարանի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
19:13 - 13 հունիսի, 2022

ԵՊՀ-ում ուժեղացվելու է արաբագիտությունը. Կատարի համալսարանի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում, որտեղ հանդիպումներ է ունենում կրթության ու գիտության ոլորտների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու ծրագրեր։

«Այսօր Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամի հետ ստորագրել ենք երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր՝ հաստատելու և զարգացնելու փոխգործակցություն կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում։

Կատարի համալսարանի հետ այսուհետ իրագործելու ենք ուսանողների և անձնակազմի փոխանակման ծրագրեր, իրականացնելու ենք համատեղ հետազոտական նախագծեր, կազմակերպելու ենք հանդիպումներ, սեմինարներ ու գիտաժողովներ, փոխանակելու ենք կրթական, գիտական ու մեթոդական գրականություն, ինչպես նաև իրականացնելու ենք տարաբնույթ այլ ծրագրեր։

Հատկանշական է, որ մեր նոր գործընկեր համալսարանում հիմնվելու է հայագիտական կենտրոն, իսկ ԵՊՀ-ում էլ ուժեղացվելու է արաբագիտությունը»,-գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել