1lurer.am: Ֆրանսիայի հրապարակում վերականգնվել է երթևեկությունը:
Երևանի քաղաքապետարանից հայտնել են՝ Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի ուժերով տարածքը լվացվել է, իրականացվել է նաև սանմաքրում:
Հեռացվել են «Դիմադրություն» շարժման վրանների տեղում ասֆալտին ամրացված բետոնե մեխերը՝ անվտանգ երթևեկությունn ապահովելու համար:
Հիշեցնենք՝ երեկ շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի հրապարակից հավաքում են վրանները: Նշել էր, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, սակայն եկել է պահը, որ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարևոր տեղերում:
Լուսանկարը՝ armtimes.com-ի
Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
comment.count (0)