Ով ամենամատչելի գինն է տվել, նա էլ շահել է․ Գնել Սանոսյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության՝ մրցույթներ շահելու մասին |news.am|
13:10 - 15 հունիսի, 2022

Ով ամենամատչելի գինն է տվել, նա էլ շահել է․ Գնել Սանոսյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության՝ մրցույթներ շահելու մասին |news.am|

news.am: Այդ ինչպես է լինում, որ 1,7 մլրդ դրամ արժողությամբ ասֆալտապատման մրցույթում ընդամենը 500 հազար դրամ պակաս արժեք առաջարկած եւ հաղթած ընկերությունը «պատահականորեն» այն ընկերությունն է, որտեղ տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է: Այս մասին լրագրողները ԱԺ-ում հարց ուղղեցին ՏԿԵ նխարար Գնել Սանոսյանին:

Ի պատասխան նա ասաց. «Այնքան ուրախ եմ, որ այս հարցը տալիս եք, այնքան հեշտ է այս հարցին պատասխանել: Մենք բոլորս ուզում ենք, որ մեր երկիրն ուժեղ լինի, հարուստ լինի, մեր երկրի գումարները տեղին ծախսվեն: Հիմա հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել են 7-8 ընկերություն, որոնցից ով ամենամատչելի  գինն է տվել, նա էլ շահել է: Մեր երկրի օրենսդրությամբ, ով ամենացածր գին է տալիս, շահում է: Խնդիր կա՞ էստեղ: Կարծում եմ՝ չկա:

Նախնական արժեքը եղել է 1,5 մլրդ դրամ, Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը իջել է մինչեւ 493 մլն դրամ: Դուք վերցնում եք, նայում եք, որ առաջին եւ երկրորդ տեղի ընկերությունների միջեւ տարբերությունը 500 հազար դրամ է: Դուք վերցրեք տեսեք, թե մրցույթը քանիսով էր հայտարարված եւ քանիսով են շահել: Գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը»:

Գնել Սանոսյանն առաջարկեց լրագրողներին գալ նխարարություն եւ դիտել այդ մրցույթի բանակցային փուլը, որը տեսագրվել է. «Մեր նախարարությունում կան գեղեցիկ սեւ աթոռներ, մարդիկ գալիս նստում են եւ դա կոչվում է մրցույթի բանակցային փուլ: Ասում ենք, որ այս  մրցույթի նախագիծն արժե 1,5 մլրդ դրամ: 8 ընկերություն են մասնակցել: Այն ընկերությունը, որը բանակցության արդյունքում ամենացածր գինը կառաջարկի, ն կհամարվի հաղթող: Մի ընկերություն ասում է՝ ես կառաջարկեմ 1,4 մլրդ, մեկն ասում է՝ 1,3 մլրդ, իջնում դառնում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը»:

Հարցին, թե բացառո՞ւմ եք, որ որեւէ մեկը նախարարությունից զանգում է բարձրաստիճան պաշտոնյայի եղբորը եւ ասում՝ գիտե՞ս, Քոչարյանի խնամու հետ փոխկապակցված ընկերությունն այսքան է առաջարկել, դու 500 հազար դրամով պակաս առաջարկի, որ շահես, ՏԿԵ նախարարն արձագանքեց. «Մարդիկ նստում են իրար դիմաց, ընկերություններն սկսում են գնային առաջարկներ անել: Որը ցածր գին է առաջարկում, նա էլ հաղթում է»:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել