tert.am: Մենք մանդատները վայր դնելու հարց չենք քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Միշտ իմացեք, վերջին հաշվով այդ փոփոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում և այդ մանդատները այդ օրը, այդ ժամին անհրաժեշտ են լինելու։ Սա չի նշանակում կախվել մանդատներից, մի տարի առաջ, երբ փողոցային պայքարի մեջ էինք, այդ ժամանակ մանդատ չունեինք, մեր պայքարը դրանով պայմանավորված չէ, բայց գալու է օր, երբ այդ մանդատները պետք են գալու վերջնական փոփոխության հասնելու համար»,- ասաց նա։
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)