ՀՀ վարչապետի որոշմամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Միհրան Խաչատրյանը:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:
Նշենք, ոչ Խաչատրյանը մինչ այս զբաղեցնում էր կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր պաշտոնից հեռանալու՝ իր որոշման մասին, նա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հուլիս 10-ին:
comment.count (0)