Գյումրիում փլուզում է տեղի ունեցել․ տուժածներ չկան
18:36 - 18 հունիսի, 2022

Գյումրիում փլուզում է տեղի ունեցել․ տուժածներ չկան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Գյումրիում ոչ բնակելի տանը փլուզում է տեղի ունեցել։

«Հունիսի 18-ին՝ ժամը 15։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող ոչ բնակելի տան հին պատից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է թիվ 167 ոչ բնակելի տան արևմտյան հատվածի ճակատային մասից մոտ 3 քմ հատված․ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և հեռացրել պատից կախված 3 քար»,- նշվում է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել