Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի
 |hetq.am|
18:30 - 20 հունիսի, 2022

Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի |hetq.am|

hetq.am: Իսրայելն ու ԱՄՆ-ն զբաղվում են հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինքի ստեղծմամբ, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու տարածաշրջանի երկրներին։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ Քնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։

«ԱՄՆ ղեկավարությամբ մենք կառուցում ենք հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինք, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու Իսրայելին և տարածաշրջանի մյուս երկրներին։ Նախագահ Բայդենի այցը (նախատեսված hուլիսի 13-14-ը) կաջակցի այդ գործընթացին»,- Գանցի խոսքերը մեջբերել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ Գանցի՝ խոսքն Իրանին անօդաչու թռչող ապարատների կիրառման, ինչպես նաև հրթիռային զենքի, ներառյալ՝ թևավոր հրթիռների ուղղությամբ հակազդելու մասին է։

Իսրայելցի նախարարը հավելել է, որ այս նախագիծը կիրագործվի պաշտպանական ոլորտում Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության շրջանակներում։ «Վերջին մեկ տարվա ընթացքում ես Պենտագոնի ու ԱՄՆ նախագահի վարչակազմի իմ գործընկերների հետ զբաղվել եմ մասշտաբային ծրագրով, որը կամրապնդի Իսրայելի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը։ Ես հույս ունեմ, որ այս համատեքստում մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք՝ նախագահ Բայդենի կարևոր այցի ժամանակ»,- ասել է Գանցը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել