1lurer.am: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ պաշտոնից ազատվել է Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրեպետյանը։
Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Ապարանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Ապարան քաղաքում մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն էր սկսվել, որի արդյունքում երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել էին, իսկ 5-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոններ:
comment.count (0)