ԵՄ-ը համաձայն է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել «սահմանափակ առեւտրային համաձայնագրի շուրջ» |news.am|
06:41 - 18 մայիսի, 2019

ԵՄ-ը համաձայն է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել «սահմանափակ առեւտրային համաձայնագրի շուրջ» |news.am|

news.am։ Եվրամիությունը համաձայն է քննարկել ԱՄՆ-ի հետ «սահմանափակ առեւտրային համաձայնագիրը», սակայն մտադիր չէ պայմանավորվել առեւտրի կարգավորման մասին, որը կհակասեր ԱՀԿ-ի կանոններին:

Այդպես է արձագանքել առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը թվիթերյան իր էջում Թրամփի՝ ավտոմեքենաների եւ ավտոմասերի համար մաքսատուրքի սահմանումը 6 ամսով հետաձգելու որոշմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հերքում ենք կարծիքը, որ մեր ավտոմեքենաների արտահանումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: ԵՄ-ը պատրաստ է բանակցություններ վարել սահմանափակ առեւտրային համաձայնագրի շուրջ, այդ թվում՝ քննարկել ավտոմեքենաների հատվածին վերաբերող հարցեր, սակայն մտադիր չէ պայմանավորվել առեւտրի կարգավորման մասին, որը կհակասեր ԱՀԿ-ի կանոններին»,-գրել է Մալմսթրյոմը:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մայիսի 27-ին Փարիզում նա կքննարկի այդ հարցերն առեւտրային բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:

Թրամփը պետք է մինչեւ մայիսի 18-ը որոշում կայացներ ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի ներմուծման համար 25 տոկոսի չափով մաքսատուրքը գործադրելու կամ չգործադրելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել