Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելը Եվրոպայի ներքին գործն է․ Պեսկով
16:47 - 24 հունիսի, 2022

Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելը Եվրոպայի ներքին գործն է․ Պեսկով

Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրումն Ուկրաինային և Մոլդովային, եվրոպական ներքին գործ է, գլխավորը, որ այդ գործընթացները մեծ խնդիրներ չառաջացնեն Ռուսաստանի հետ նշված երկրների հարաբերություններում, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախ, դրանք, իհարկե, եվրոպական ներքին գործեր են։ Մեզ համար շատ կարևոր է, որ այդ գործընթացներն ավելի շատ խնդիրներ չբերեն մեզ և մեզ հետ նշված երկրների հարաբերություններում։ Այդ խնդիրներն, առանց այն էլ, քիչ չեն», - ասել է Պեսկովը։

Գլխավորն այն է, որ այդ ամենը չհանգեցնի Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների հետագա վատթարացման, հավելել է Պեսկովը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել