G7-ը մտահոգ է Մինսկին միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ փոխանցելու ՌԴ որոշմամբ
19:44 - 27 հունիսի, 2022

G7-ը մտահոգ է Մինսկին միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ փոխանցելու ՌԴ որոշմամբ

Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները «լուրջ մտահոգություն» են հայտնել Ռուսաստանի այն հայտարարությունների առնչությամբ, որ նա կարող է Բելառուսին փոխանցել միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ, հայտնում է DW-ն։

G7-ը չարդարացված է անվանել Ռուսաստանի կողմից միջուկային հռետորաբանության կիրառումը և զգուշացրել է, որ քիմիական, կենսաբանական և միջուկային զենքի ցանկացած կիրառում լուրջ հետևանքներ է ունենալու։

Նշենք, որ հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Մոսկվան մոտակա ամիսներին Մինսկ կուղարկի «Իսկանդեր-Մ» հրթիռային-մարտավարական համալիրներ, որոնք կարող են կրել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային  կոմպլեկտավորմամբ։

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել