Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը և Գևորգ Գյոզալյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
13:36 - 28 հունիսի, 2022

Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը և Գևորգ Գյոզալյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Այսօր շարունակվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն էր։

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին։ Լիպարիտ Մելիքջանյանը ընտրվեց 68, Գևորգ Գյոզալյանն ու Արթուր Դավթյանը՝ 67 կողմ ձայներով։

Բարձրագույն դատական խորհուրդը այս պաշտոնում 9 թեկնածուների էր առաջադրել, որոնք ներկայացված էին եռյակներով։

Լիպարիտ Մելիքջանյանի հետ առաջադրվել էին Լիզա Գրիգորյանը և Կարեն Թումանյանը, Գևորգ Գյոզալյանի հետ այս պաշտոնին հավակնում էին Լուսինե Ավագյանը և Վահե Ռաֆայելյանը, իսկ պատգամավորական մանդատը վայր դրած Արթուր Դավթյանից բացի այս պաշտոնում առաջադրվել էին Նաիրա Հովսեփյանը և Աղասի Մկոյանը։

Այսպիսով Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել