Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հրավեր են ստացել. Դաշինքի հայտարարությունը |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել պաշտոնապես դաշինք հրավիրել Շվեդիային և Ֆինլանդիային։ Այս մասին ասվում է կազմակերպության՝ Մադրիդում կայացած գագաթնաժողովի հայտարարության մեջ, գրում է swissinfo-ն։

«Այսօր մենք որոշում ենք ընդունել հրավիրել Ֆինլանդիային և Շվեդիային՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, և պայմանավորվել ենք ստորագրել նրանց ընդունման արձանագրությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ  Թուրքիան հանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների դեմ իր առարկությունը՝ ճանապարհ հարթելով երկու երկրների համար՝ միանալու ռազմական դաշինքին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով