ԱԺ-ն այսօր՝ ժամը 11:00-ին, նիստ կգումարի, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացնելն է։
Այս նիստի դեմ Բաղրամյան փողոցում բողոքի ակցիա է իրականացնում «Դիմադրություն» շարժումը: Մեծ թվով ոստիկանական ուժեր կան ԱԺ շենքի դիմաց։
Ոստիկանները Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց մտնող հատվածում շարք են կազմել և փակել են ճանապարհը:
comment.count (0)