Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նրանց հետ կանչելու քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, նրանից բոլորը կողմ են քվեարկել պատգամավորներին պաշտոններից հետ կանչելու որոշմանը։
Ավելի վաղ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Ծովինար Վարդանյանը ներկայացրել էին նրանց պաշտոններից հետ կանչելու հիմնավորումները։
comment.count (0)