մարzoom-ն այսօր այցելեց Կողբի փայտամշակման արտադրամաս, որը գործում է Բերդավանի սննդի նախկին կոմբինատի տարածքում։
Հետո մեզ հյուրընկալեցին Կողբի «Կանաչ Գյուղ» գինու գործարանում, որի հիմնադիրը պատմեց տեղի բարիքներով գինեգործությանը զարկ տալու մասին:
Իսկ Կոթիում այցելեցինք Լաուրա տատիկի ու Սամվել պապիկի տուն, որոնք, չնայած իրենց պատկառելի տարիքին, շարունակում են մշակել մի հսկայական այգի։
Մեզ հյուրընկալեց նաև Կարո Բեջանյանը, որը Կոթիի դպրոցի նկարչության ուսուցիչն է և շուտով պատրաստվում է նկարչական խմբակ ունենալ։
comment.count (0)