Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին
 |news.am|
13:25 - 05 հուլիսի, 2022

Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին |news.am|

news.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի հայտարարել է դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։

Նախքան անդամակցության արձանագրությունների ստորագրումը դաշինքի կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման բաց մասը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։ Արարողությանը ներկա են եղել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Անն Լինդեն եւ Պեկկա Հաավիստոն։

«Այսօր մենք պաշտոնապես կստորագրենք անդամակցության արձանագրությունները, դա սկիզբ կդնի վավերացման գործընթացին»,- ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են նպաստել ընդհանուր անվտանգության ապահովմանը»։ Ակնկալվում է, որ ստորագրումից հետո Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները վավերացման կուղարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամներին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս գործընթացը կարող է մի քանի ամիս տեւել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել