Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. պատգամավորը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե  պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկությանը, Հակոբյանն ասաց. «Այդպիսի բան չկա»:

ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին դադարեցրել էր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորել էր  Հակոբյանի բացակայություններով, խորհրդարանական աշխատանքներին չմասնակցելով: Նույն հիմքով ԱԺննաև հետ էր կանչել «Հայաստան» խմբակցությանպատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺնախագահի տեղակալի պաշտոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով