news.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմել է դատարան՝ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:
Պատճառն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է, որը ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով համարվում է վարչական իրավախախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Սաղաթելյանը հայտնեց, որ ինքն այս գործով դեռ ծանուցում չի ստացել եւ տեղյակ չի, թե որ հանրահավաքի մասին է խոսքը։
Նրա խոսքով այս հանգամանքը բացարձակ չի ազդելու իրենց մարտավարության վրա, իրենք կշարունակեն հանրահավաքներ անցկացնել․ «Որ օրը որ հրապարակում, ինչ ժամի որ պետք լինի եւ հանրահավաք ենք անելու, եւ անհնազանդության ակցիաներ»:
comment.count (0)