Ավերածություններ, տասնյակ վիրավորներ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ առնվազն 44 մարդ վիրավորվել է, մոտ 600 տուն է ավերվել երկրի հարավ-արևելքում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։

Տեղի բնակիչները հայտնել են մի քանի հետցնցումների մասին:

Երկրաշարժն ավերածություններ է պատճառել Պակտիկա նահանգի մի քանի շրջաններում, որտեղ հունիսին տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան հազար մարդ, վիրավորվել՝ մոտ 3 հազարը, առնվազն 4,5 հազար տուն ավերվել կամ մասնակի վնասվել էր:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ վերջին երկրաշարժի մագնիտուդը 5.1 էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով