Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա
 |1lurer.am|
15:38 - 08 օգոստոսի, 2022

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա |1lurer.am|

1lurer.am: Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Դատախազությունից տեղեկացրին, որ գործընթացը վերաբերում է նաև նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում ևս կհրապարակվի:

Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես ո՛ր գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել