tert.am: Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է փաստաթղթեր, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է Ազատության ռուսական ծառայությունը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահը նշել է, որ հյուսիսային Եվրոպայի երկու երկրները կդառնան «ուժեղ, հուսալի և շատ ընդունակ նոր դաշնակիցներ», որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում իրենց վրա կվերցնեն փոխադարձ պաշտպանության «սրբազան պարտավորությունը»։
Ըստ Բայդենի՝ Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ «կործանեց խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»՝ ներխուժելով Ուկրաինա։
«Պուտինը կարծում էր, որ կարող է մեզ պառակտել... Փոխարենը, նա ստացավ այն, ինչից խուսափում էր», - ասել է ԱՄՆ նախագահը։
Օգոստոսի 4-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու օգտին՝ դառնալով 23-րդը 30 երկրներից, որոնք պաշտոնապես հաստատել են որոշումը:
Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության ամբողջական վավերացման համար անհրաժեշտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամ երկրները հաստատեն համապատասխան փաստաթղթերը ազգային մակարդակով։
comment.count (0)