Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, այլ Պուտինինը. Գերմանիայի կանցլերը դեմ է ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքին
 |tert.am|
09:33 - 16 օգոստոսի, 2022

Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, այլ Պուտինինը. Գերմանիայի կանցլերը դեմ է ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքին |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի պաշտպանում ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքը՝ նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «ռուս ժողովրդի պատերազմը» չեն։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Օսլոյում Սկանդինավյան խորհրդի նիստի շրջանակում համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես կարծում եմ, որ սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, սա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի պատերազմն է, և մենք պետք է շատ հստակ լինենք այս հարցում»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր դադարեցման մասին հարցին։

Այսպիսով, Գերմանիայի կառավարության ղեկավարն անուղղակիորեն հաստատել է, որ Բեռլինը դեմ է բոլոր ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել