Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը |factor.am|

factor.am: Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ հանրապետությունը պատրաստ է դառնալ Միութենական պետության անդամ, որն այժմ ներառում է Ռուսաստանը և Բելառուսը, գրում է Meduza-ն։

«Այդպիսի հեռանկարի դեպքում, ինչպիսին է Միութենական պետությունը, [որը կներառի] Ռուսաստանը, Բելառուսը և այլ պետություններ, որոնք կցանկանային միանալ այդ Միութենական պետությանը, մենք հաճույքով կաջակցենք այս գաղափարին և կլինենք Միութենական պետության լիիրավ անդամ»,- ասել է Բժանիան Soloviev LIVE-ի եթերում։

Բժանիան հավելել է, որ լիովին վստահ է՝ Միութենական պետության գաղափարը մոտ է Աբխազիայի ժողովրդին և «համապատասխանում է ազգային շահերին»։ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը գոյություն ունի 2000 թվականի հունվարից։ Միության անդամները քննարկել են ընդհանուր խորհրդարանի, սահմանադրության, միասնական արժույթի ստեղծման հարցը, սակայն չեն ընդունել այդ համաձայնագիրը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով