Կենտրոնում և Նոր Նորքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման
17:42 - 26 օգոստոսի, 2022

Կենտրոնում և Նոր Նորքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օգոստոսի 23-ին:
 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում երեք օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին։
 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 23-ին, 24-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ օգոստոսի 25-ին։
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել