Շառլ Միշելը հայտնել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին
 |1lurer.am|
14:39 - 30 օգոստոսի, 2022

Շառլ Միշելը հայտնել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին:

«Նախապատրաստական հեռախոսազանգեր նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ՝ Բրյուսելում վաղը կայանալիք չորրորդ հանդիպման նախօրեին»,- գրել է Միշելը:

Հիշեցնենք, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել