news.am: Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշելու, թե ով պետք է դառնա ՍԴ դատավոր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ով պետք է լինի ՍԴ դատավոր, եւ արդյոք Գոռ Հովհաննիսյանն արժանի թեկնածու չէր, որ մերժվեց ԱԺ-ի կողմից:
«Այդ հարցը որոշում է ԱԺ-ն, որոշում է ՀՀ նախագահը: Բոլոր նրանք, որոնք 40 տարեկան են, 15 տարվա մասնագիտական ստաժ ունեն, ունեն բարոյական բարձր հատկանիշներ, համապատասխանում են: Դա Սահմանադրությամբ է»,-ասաց Թովմասյանը՝ հավելելով. «Ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել: Ում ԱԺ-ն ընտրի, նրա հետ էլ»:
comment.count (0)