Էրդողանը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու ծրագրերի իրականացման մեջ

 |factor.am|
17:37 - 01 սեպտեմբերի, 2022

Էրդողանը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու ծրագրերի իրականացման մեջ |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Էգեյան ծովում թուրքական ռազմաօդային ուժերի դեմ Հունաստանի գործողությունները «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ծրագրի մաս են կազմում»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանը C-300 ՀՕՊ համակարգեր է օգտագործել  թուրքական F-16-երին ուղեկցելու և դրանք կալանելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ թուրքական ինքնաթիռները գտնվել են Հռոդոսից արևմուտք։

Հունաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել է թուրքական կողմի պնդումները։ «Մենք շատ լավ գիտակցում ենք իրական պատճառները, որոնք կանգնած են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերի հետևում։ Մենք նաև տեղյակ ենք ուժերի ու շրջանակների նպատակներից, որոնք այսօր անվճար զինում են Թուրքիային սահմանակից ահաբեկիչներին՝ չնայած ժամանակին հրաժարվել են Անկարային գումարի դիմաց զենք տրամադրել»,- ասել է Էրդողանը։

Նա նաև սադրանք է անվանել, իբր, Հունաստանի գործողությունները Թուրքիայի ռազմաօդային ուժերի նկատմամբ Էգեյան ծովում և նշել, որ այն տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ծրագրի մի մասն է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել