ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է
 |1lurer.am|
14:57 - 05 սեպտեմբերի, 2022

ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է |1lurer.am|

1lurer.am: 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո «7-ի գործով» դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է:

Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի վարույթը կարճվել հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրող դատախազը հրաժարվել է Մալխասյանին առաջադրված մեղադրանքից՝ պատճառաբանելով ՄԻԵԴ-ի այս գործերով կայացված մի շարք որոշումներ: Ըստ մեղադրողի՝ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ մարտիմեկյան ցույցերը կազմակերպված չեն եղել, դրանք եղել են ինքնաբուխ և հանդիսացել են խոսքի ազատության միջոց:

Հիշեցնենք՝ Մալխասյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել