ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բոլոր  հարցերի խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով ԱՄՆ-ն կշարունակի ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով․ դեսպանատուն
14:28 - 10 սեպտեմբերի, 2022

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով ԱՄՆ-ն կշարունակի ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով․ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ամփոփել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ  Ֆիլիպ Ռիկերի՝ Հայաստան կատարած այցը։
 
«Ֆիլիպ Ռիքերը սեպտեմբերի 8-10-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։
Դեսպան Ռիկերը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան խթանելու հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը»։
 
Հիշեցնենք, որ Ռիքերը իր տարածաշրջանային այցի ընթացքում այցելելու է նաև Վրաստան և Ադրբեջան։ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել էին, որ Ռիքերը հանդիպումներ է ունենալու երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել