ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
19:34 - 11 սեպտեմբերի, 2022

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան էջում անդրադարձել է Բաքվից հինգ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան։

Նա, տարածելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառումը՝ գերիների վերադարձի վերաբրյալ, գրել է, որ սա իսկապես լավ նորություն է։

«Եվ կարևոր է, որ սա երկկողմ, առանց միջնորդների ջանքերի արդյունք էր: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որոնք առանցքային են Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար»,- գրել է Կոլոմինան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի։

Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ընգծել էր, որ  հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել