Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակչում է
 |armsport.am|
19:59 - 11 սեպտեմբերի, 2022

Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակչում է |armsport.am|

armsport.am: Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է իրանցի Աբդոլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Ալեքսանյանն 9-0 հաշվով հաղթել էր ղըրղզ մրցակցին, իսկ 1/8 եզրափակչում առավելության էր հասել աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նիկատմամբ։ Արթուրի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել