Երբ նստաշրջանն ավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության բացակայությունների մասին
 |1lurer.am|
12:15 - 12 սեպտեմբերի, 2022

Երբ նստաշրջանն ավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության բացակայությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը չի՞ խանգարի խորհրդարանի բնականոն աշխատանքին:

«Ո՛չ, չի վնասի, որովհետև Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող ԱԺ-ն է, իսկ ընդդիմությունն ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ: Չգիտեմ, թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին, ապա Սիմոնյանը նշեց.

«Տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի: Ես տրամադրված եմ այնպես, որ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Ինչո՞ւ են փակում քաղաքական դաշտն առողջ ուժերի համար: Ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում: 

Մեջներից ավելի ճիշտ և արժանապատիվ իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա, ինչպես, օրինակ՝ մենք վարչության ընտրություններ նշանակեցինք Լոռու մարզում ընտրություններում պարտվելուց հետո»:

ԱԺ նախագահը շեշտեց՝ եթե մինչև տարվա վերջ ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան, և նրանց բացակայությունների թիվն անցնի թույլատրելիի սահմանը, ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացնի: 

«Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Ձևերը, որ հիմա նրանք անում են, այլընտրանք չունեն: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է լինես այս դահլիճում, եթե քաղաքականությունից դուրս ես, ուրեմն այս դահլիճից դուրս ես»,- ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել